Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբոզի առաջացման 30 դեպք է հայտնաբերվել
Международные новостиՄեծ Բրիտանիայում AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբոզի առաջացման 30 դեպք է հայտնաբերվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով դեղորայքի կարգավորման հարցով բրիտանական գործակալությանը:
Գործակալությունը նշում է, որ նման հաղորդագրություններ չի ստացել BioNTech SE-ի եւ Pfizer Inc.-ի պատվաստանյութերի կիրառումից հետո:
Որոշ երկրներ ժամանակավոր դադարեցրել են AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները կողմնակի էֆեկտների մասին հաղորդագրություններից հետո: