Դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 2-ին, կազմել է 533.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.02 դրամ (աճել է 3.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.59 դրամ (աճել է 4.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.00 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 416.8 դրամ, ոսկի՝ 29,587.62 դրամ, պլատին՝ 20,553.03 դրամ: