Բայդենը խոստացել է Զելենսկիին աջակցել Ուկրաինային
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում, վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բայդենը նաև ընդգծել է իր վարչակազմի հանձնառությունն՝ ակտիվացնելու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն՝ աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարում Զելենսկիի ծրագրին և իրականացնել բարեփոխումների ծրագիր, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, որոնք ապահովում են արդարությունը, անվտանգությունը և Ուկրաինայի ժողովրդի բարգավաճումը: