ՌԴ դեսպանը Բաքվում Իսկանդեր հրթիռների բեկորների ցուցադրման մասին
Международные новостиՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է Բաքվում «Իսկանդերի» բեկորների «ցուցադրմանն» առնչվող լրագրողների հարցին:
Պատասխանելով հարցին, թե Մոսկվային չե՞ն անհանգստացնում ադրբեջանական մամուլում հնչած քողարկված մեղադրանքներն այն մասին, որ «Իսկանդերն» արձակվել է ռուսական ռազմաբազայի տարածքից, դեսպանը նշեց. «Գիտեք, մեղադրանքները կարող են տարբեր լինել: Վարժվել ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ արտահայտում են այս կամ ենթադրությունը, այս կամ այն մեղադրանքը: Բայց ես կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է, եւ դեպի որը պետք է կողմնորոշվել»:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը հերքում է Իսկանդերի կիրառումը Ղարաբաղում: