Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը կսկսեն համատեղ զորավարժություններ
Международные новостиԱդրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին կսկսեն համատեղ զորավարժություններ: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
«Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին», - հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Զորավարժությունների ժամանակ ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրերում, որտեղ կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները: