Հայաստանը պետք է բենզինի գների հետ կապված վատ լուրերի սպասի
ЭкономикаՀայաստանն, ամենայն հավանականությամբ, պետք է բենզինի գների հետ կապված վատ լուրերի սպասի: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նա հիշեցրեց, որ ավարտվում է պայմանագրի ժամկետը, համաձայն որի ՝ Հայաստանը սահմանին գազ է ստանում 165 դոլարով 1000 խմ-ի դիմաց: «Եթե լավ լուրեր լինեին, իշխանությունները կփողահարեին այդ մասին»,- նշեց փորձագետը:
Բենզինի գների բարձրացումը, ինչպես պարզաբանեց Ավետիսյանը, նոր գնաճային ճնշումների կհանգեցնի: Հիշեցնենք, որ գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019-ի հունվարի 1-ից 165 դոլար է 1000 խորանարդ մետրի դիմաց: