Ոստիկաններին կոչ կանեմ նախ թող տղամարդ լինեն․ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյան
TVՈստիկաններին կոչ կանեմ նախ թող տղամարդ լինեն, նոր հետո մնացած ամեն ինչը։ Մենք այսօր տեսանք, որ տղամարդկության գործոնը կարծես թե գոյություն չունի, դա մասնագիտական գործունեության հետ կապ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, խոսելով այսօր կանանց ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից կիրառված ուժի մասին, որի արդյունքում բերման ենթարկվեցին մի խումբ կանայք։
«Այդ նույն ոստիկանները կգնան երեկոյան իրենց սիրելի կանանց և մայրերի ապրիլի 7-ը կշնորհավորեն, իսկ մի քանի ժամ առաջ կառավարության դիմաց կանանց պառկեցնում էին գետնին, քաշքշում, բռնություն կիրառելով բերման ենթարկում»,-ասել է Մալյանը՝ նշելով, որ կանանցից մեկը քիչ առաջ պատմել է, որ բաժնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։