Ի՞նչ եզրակացությունների կարելի է հանգել որոշ շրջանակների աղմուկից․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Որոշ քաղաքական գործիչների հարցազրույցները կամ հայտարարությունները ունեն մի շատ հետաքրքիր առանձնահատկություն: Ավելի ստույգ՝ ոչ թե բուն հարցազրույցները, այլ դրանց հետևանքներն ու արձագանքները: Թեպետ, եթե անկեղծ լինենք, բուն հարցազրույցներն իրենց բովանդակությամբ ու այդ հարցազրույցների հետևանքները փոխադարձաբար շաղկապված են:
Հիմա՝ ըստ էության: Փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով չես դիտել, չես լսել կամ չես կարդացել որևէ քաղաքական գործչի, առավել ևս՝ նախկիններից մեկի, էլ առավել ևս, օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որևէ հարցազրույց, ապա բավական է հետևել, այսպես կոչված, սորոսականների, արևմտյան ֆինանսավորում ու դիրքորոշում ունեցող այլ անհատների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրպանի մի քանի «գործիչների» արձագանքներին, ու հանգիստ կարող ես ենթադրել, թե ինչ է խոսվել և ինչի մասին: Ընդ որում, աղմուկի դեցիբելից կարելի է առավել կոնկրետ եզրակացություններ անել: Եթե հարձակումը տոտալ ու բուռն է, ուրեմն կարելի է հստակ արձանագրել հետևյալը: Նախ՝ դա նշանակում է, որ խոսվել է պետության և պետականության, հայկականության, ազգայինի և Հայ Առաքելական եկեղեցու դիրքերից: Երկրորդ՝ դա նշանակում է, որ խոսվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման դիրքերից:
Երրորդ՝ դա նշանակում է, որ կոշտ դիրքորոշում է արտահայտվել Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, և դրանք համարվել են թշնամի երկրներ ու սպառնալիք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: Չորրորդ՝ փլուզվել են տարիներ շարունակ հանրության մեջ ներարկվող միֆեր, որոնք այդ շրջանակների համար դարձել են «հաց ու ջրի» աղբյուր, այդ թվում՝ Մարտի 1-ի, Ապրիլ յան պատերազմի և այլ հարցերի շուրջ: Այս շարքը կարելի է էլի շարունակել, սակայն եթե հակիրճ ամփոփենք, ապա դա նշանակում է, որ նշյալ շրջանակները ենթագիտակցորեն ի ցույց են դնում իրենց անհանգստությունները, եթե չասենք՝ վախերը:
Մի խոսքով, եթե նույնիսկ որևէ մեկը որևէ հարցազրույց չի դիտել կամ չի կարդացել, պարզապես արագ անցեք վերնոշյալ անձանց ՖԲ էջերով, ու կարող եք ամբողջական պատկերացում կազմել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում