ՉԼ. Շաբաթվա լավագույն խաղացողը «Ռեալից» է (ֆոտո)
СпортՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում բրազիլացին առաջ է անցել Կևին Դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապեից (ՊՍԺ) ու Ժորժինյոյից («Չելսի»):
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորի դուբլի շնորհիվ «Ռեալը» 3:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ: