Լսել եմ, որ Սերժ Սարգսյանի հետ Օնիկ Գասպարյանի հեռախոսազրույցում այնքան քֆուր է հնչել Նիկոլի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել. Արմեն Աշոտյան
ПолитикаՈւր մնաց այդ ամեն ինչը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ խոսելով Օնիկ Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի միջև հեռախոսազրույցի մասին, որը պետք է հրապարակվեր:
«Ես կարող եմ այսպիսի վարկած առաջ քաշել՝ կարո՞ղ ա, այդ զրույցի ժամանակ այնքան քֆուր է հնչել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել: Ես այդպիսի բաներ եմ լսել»,-ասաց նա:
Աշոտյանի համար անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում այդ հեռախոսազրույցը, եթե ասել էին, որ կանեն. «Եթե քֆուրներից եք բան լինում, ոչինչ, հրապարակեք, մենք ամբողջ ազգն ամեն օր այդ քֆուրները տալիս են քեզ»: