Ալեգրին «Յուվենտուսին» խորհուրդ է տվել ազատվել Ռոնալդուից
СпортԹուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի չեմպիոնի նախագահ Անդրեա Անյելիին խորհուրդ է տվել բաժանվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
«Ազատվեք Ռոնալդուից, նա խոչընդոտում է ակումբի զարգացմանը»,- ասել է իտալացի մասնագետը, փոխանցում է La Repubblica-ն:
Հիշեցնենք, որ 36-ամյա Ռոնալդուի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը 31 միլիոն եվրո է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մասիմիլիանո Ալեգրին պատրաստ է դարձյալ գլխավորել «Յուվենտուսը»: