Մոդրիչը «Ռեալի» հետ նոր պայմանագիր կկնքի ավելի ցածր աշխատավարձով
СпортՖուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալի» հետ փոխհմաձայնության է եկել գործող պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հարցում, գրում է AS-ը:
35-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022-ի ամառ: Մոդրիչը համաձայնել է աշխատավարձի նվազեցման: Դա «Ռեալի» պայմանն էր:
Լուկա Մոդրիչը 2012 թվականին Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: