Մոնտե Կառլո․ Նադալն անակնկալ պարտություն է կրել
СпортԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողացել հաղթահարել Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը։ Աշխարհի երրորդ ռակետը 3 սեթում անակնկալ պարտություն է կրել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովից` 2:6, 6:4, 2:6: Մրցախաղը տևել է 2 ժամ 33 րոպե։
Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարն ավարտել էր նաև աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը երկրորդ շրջանում 4։6, 5։7 հաշվով պարտվել էր բրիտանացի Դենիել Էվանսին: Բրիտանացին դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։