«Ռոման» բանակցում է Ժիրուի հետ
Спорт«Ռոման» ցանկանում է համաձայնության հասնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ։ Իտալական ակումբի տնօրեն Տիագու Պինտուն բանակցել է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալների հետ, հաղորդում է gazetta.it-ը։
Ժիրուի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Միլանը», «Ինտերը» եւ «Յուվենտուսը»։
34-ամյա ֆուտբոլիստը 2018-ին է «Արսենալի» տեղափոխվել «Չելսի»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։