Ուզո՞ւմ եք հանեմ ցույց տամ. Վահան Քերոբյան
TVԱյսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանում ներդրում անել պատրաստվողների մասին, հայտարարեց, որ խոսքը վերաբերում է շատ տարբեր բիզնեսների ներկայացուցիչների՝ այթի ոլորտից մինչև կառուցապատման նախագծեր. «Հենց հիմա այստեղ (իր պայուսակում) կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ: Ուզո՞ւմ եք հանեմ ցույց տամ»:
Նա ցույց տվեց նախագիծը, որը պարզվեց՝ Գյումրիի Կումայրի կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը նախաձեռնել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նկատեցին լրագրողները:
«Կարեն Կարապետյանը մասնակից է այս ծրագրի»,-ասաց նա: