Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Էրդողանի, Փաշինյանի, Ալիևի ու արևմտյան դեսպանների պայմանավորվածությունը

Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կրկին լարվեց օրեր առաջ, երբ Սյունիքը մերժեց Նիկոլին: Իրենց տները կորցրած, թշնամու նշանառության տակ հայտնված սյունեցիները իրենց կայուն խաղաղությունը վտանգավոր անորոշության հետ փոխած հիմնական մեղավորին դիմավորեցին սուլոցներով և հայհոյանքներով: Դրան հետևեց նախ Փաշինյանի անօրինական հրահանգը իրավապահներին, ապա սյունեցիներին մասսայաբար սկսեցին բերման ենթարկել և ձերբակալել:

Համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում սյունեցիների հետ, խոշտանգում մարդկանց, ծեծում ու նվաստացնում, թոքաբորբով հիվանդ շուռնուխցուն հանում անկողնուց և քարշ տալիս ոստիկանական բաժին, ի դեպ, միայն փաստաբանի միջամտությունից հետո հնարավոր եղավ փրկել վերջինիս կյանքը:

Այս դեպքերին հաջորդեց նաև ոստիակնների և ի պաշտպանություն սյունեցիների ելած ակցիայի մասնակիցների բախումը դատախազության մոտ: Իրավապահ մարմինները նորից բիրտ ուժ կիրառեցին, ծեծելով բերման ենթարկեցին քաղաքացիների, տուժեց նաև ոստիակններից մեկը: Օրենսդիր մարմնից էլ դեռ մի բան էլ ոգևորում էին իրավապահներին՝ «բա տեղն է դրանց, ավելի խիստ պատժեք, նույն հայհոյանքներն էլ նրանց ուղղեք»: Զավեշտ է այդ ամենը լսել նրանցից, որոնք իբրև թե ամբողջ կյանք փողոցային պայքար են մղել, իշխանության դեմ, ու մատի փաթաթան էին սարքում նման ցանկացած դրսևորում։

Երկու օր զանգվածաբար խախտվում են մարդկանց իրավունքները, ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառում, դիմակավորված և ավելի շատ քրեական ենթամշակույթ հիշեցնող անձինք են հայտնվում այդ գործողություններում, որոնց ԱԱԾ-ական լինելը  կասկածի տակ են դնում իրավաբանները, իսկ նախկինում «ակտիվիստապաշտպան» գործիչներն ու միջազգային կազմակերպություններն լուռ են։ Լուռ էին նաև դեսպանատները, դեսպաններն անձամբ:

Հիշում եք, չէ՞ նախկինում, երբ օրինակ կտրված ծառերի, տրանսպորտի թանկացման, հոսանքի գնի բարձրացման, կանաչ Երևան ունենալու, պուրակների, արձանների, հին շենքերի հին քարերի և այլ տարբեր նմանատիպ թեմաներով քաղաքացիները պայքարում էին, որոնց շարքերում ի դեպ, շատ էին հենց այս իշխանության ներկայացուցիչները, ԱՄՆ և ԵՄ դեսպանները խոշորացույցն առած հետևում էին, որ մի թեթև միջադեպի արձագանքեին ու դատապարտեին բռնությունը:

Որպես կանոն, իրենց հումանիստ կոչերում վերամբարձ բառեր էին շարում՝ մարդը բարձրագույն արժեք է, ժողովրդավարություն, խոսքի ազատություն, իրավունքներ և այլն, և այլն: Իսկ հիմա ասելիք չունեն: Առավոտից երեկո մարդու և մարդակենտրոն լինելու մասին խոսող արևմուտքը ինչպե՞ս է հանդուրժում այս ամենը, մարդուն են խոշտանոգում, վիրավորում իրավունքները, նվաստացնում, տնից և արմատներից փորձում զրկել, սրանք լուռ են:

Շուռնուխ գյուղում նույնասեռական անձանց հետ միջադեպին արձագանքող դեսպանատունը, որ կոչ էր անում բռնությունից զերծ մնալ, նույն Շուռնուխ գյուղում սեփական տունը կորցրած և այրած մարդուն խոշտանգելու վերաբերյալ, ասելիք չունի: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ սեռական կողմնորոշում հարգելն ավելի կարևոր է, քան տնից զրկված մարդու բողոքը, կամ հին Երևանի ընկնող քարի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան քարը քարին շարած և ուրիշին հանձնած մարդու ձայնը, «քաղաքակիրթ» արևմուտքն այդ ի՞նչ օրինաչափություններով է որոշում առաջնահերթությունները:

Ի դեպ, վերջին օրերի գրեթե բոլոր ձերբակալությունները դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ և նույնիսկ դրանից հետո երբ դիմում ես օրինակ ԵՄ դեսպանատուն, ասում են տեղյակ չենք, գրավոր հարցումով դիմեք, կպատասխանենք:

Իսկ ԱՄՆ դեսպանը նույնպես տեղյակ չէ՞, չէ՞ որ օրեր առաջ անձամբ էր գնացել Սյունիք, անհայտ օրակարգով, նա ի՞նչ է, չի՞ տեսել ինչ է կատարվում այնտեղ, գրավոր հարցմա՞ն է սպասում:

Այս և մի շարք այլ կառույցների երկակի ստանդարտներին մենք վերջին երեք տարիներին և հատկապես պատերազմի օրերին բազմաթիվ անգամ ենք ականտես եղել, երբ դիվանագիտական, անդեմ, ոչինչ չասող կոչերով ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց մասին: Բայց հիմա, պատերազմի ավարտից և Սյունիքի շուրջ ծավալվող գործընթացներից հետո նման լռությունը, խիստ վտանգավոր է դառնում: Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքի հետ կապված մեծ պլաններ ունեն, դա փաստ է, բայց հարց է առաջանում, թե ի՞նչ դերակատարում է ստանձնել այդ պլաններում արևմուտքը, ի՞նչ է խոստացել դաշնակից Էրդողանին, երբ հանկարծ  այսքան հադուրժող է դարձել ակնհայտ անօրինականաությանը, բռնությանն ու ծեծին:

Երևի դեռ մի բան էլ պետք է գոհ լինենք, որ աներձագի միտքը չեն ողջունել և ասել, որ դրանց տեղն է, ավելի խիստ պետք է պատժեին, չէ՞ որ սյունեցին իր դիմադրությամբ կարող է խափանել այդ պլանները: Իսկ միգուցե ժամանակն է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տան, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ու մեզ բոլորիս բացատրեն թե այդ ինչ պայմանավորվածություն է իրականացվում, իրենց և Էրդողանի, Ալիևի ու Փաշինյանի մասնակցությամբ»։

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти