«Հայաստանը պետք է մաքրե՛լ թուրքահպատակ Փաշինյան Նիկոլից»․ Խաչիկ Ասրյանի կոչի արձագանքները
Аналитика«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանը պետք է մաքրե՛լ թուրքահպատակ Փաշինյան Նիկոլից։ «Թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի կողմից 2018 թվականի մայիսին Հայաստանում իրականացված իշխանազավթումից մեկ ամիս անց՝ Հայաստանում առաջինը հիմնադրված «ՀայոցԱրծիվներ. ՄիասնականՀայաստան» կուսակցությունն իր հիմնադիր համագումարում հստակ և բարձրաձայն հայտարարեց, որ դեմ է Հայաստանն ու Հայ ազգը կործանման տանող այլասերված իշխանությանը»: Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ կոչ է արել, որ եթե Նիկոլ Փաշինյանը չեղարկի ապա իրենք կրկին պայքարի դուրս կգան․ և կշարունակեն իրենց պայքարը «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» կարգախոսով և վերջնականապես ավարտին են հասցնելու Նիկոլ Փաշինյանից Հայաստանն ազատելու գործը։
Այս գրառումը ֆեյսբուքյան օգտատերերը անարձագանք չեն թողել։
Օգտատեր Ասպրամ Սեփոյանը համաձայնել է Խաչիկ Ասրյանի հետ․ «Այո՛, մաքրել Հայաստանս օտարահպատակ ապազգային մտածողություն կրող #քաղծաղրածու ներից ... #Ազգային_ապագա»։
Օգտատեր Արշակ Դուրյանն էլ վստահ է, որ շարքերում պետք է մնան միայն հայրենասեր մարդիկ․ «Հայաստանը պետք է ազատենք թուրքահպատակներից, պետք է ձերբազատվենք դավաճաններից, շարքերում թողնենք միայն հայրենասեր մարդկանց!»
Կարեն Հովհաննիսյանն էլ դեմ չէ արտահերթ ընտրություններին․ «Մենք նույնպես համաձայնենք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, գոնե մի հույսի նշույլ կա, որ կազատվենք էս թյուրիմացություն ղեկավարությունից»։
Օգտատեր Աննա Սիմոնյանն էլ միանում է Հեռացնենք Նիկոլին փրկենք Հայաստանը կարգախոսին․ «Հեռացնենք Նիկոլին, փրկենքՀայաստանը! Ես միանում եմ այդ կարգախոսին, որքան շուտ, այնքան շահած դուրս կգանք մենք, մեր ազգը»։
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Զարուհի Անտոնյանը ևս միանում է պայքարին․ «Ես միանալու եմ ձեր պայքարին, նույն ոգով շարունակեք ձեր հայրենանվեր գործը»։
Կարեն Կարապետյանն էլ գրել է, որ Փաշինյանը պետք է անցնցում հեռանա․ «Փաշինյանը պետք է հեռանա եւ դա պետք է լինի անցնցում` արտահերթ ընտրությունների միջոցով»։
Ուսումնասիրելով բոլոր արձագանքները պարզ է դառնում, որ գրառում կատարած օգտատերերի մեծ մասը միանում է կոչին և հակված է, որ այսօրվա թուրքահպատակ կառավարությունը առանց ցնցումների հեռանա։