Ոսկու գինն աճում է
ЭкономикаՈսկու գինը թույլ աճում է արժեքի նվազեցումից երեք օր հետո՝ մի շարք այլ արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազեցման հաշվին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,17%-ով կամ 3,05 դոլարով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1780,85 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն էժանացել է 0,03%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց մինչեւ 26,067 դոլարի: