Խնդրանքով դիմել է Պուտինին
Международные новостиԷկվադորի նորընտիր նախագահ Գիլերմո Լասսոն խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Խոսքը մասնավորապես վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին: Նա ցանկանում է արագացնել ռուսական պատվաստանյութի մատակարարման գործընթացը:
Լասսոն հայտնել է, որ նման խնդրանքով դիմել է նաև ԱՄՆ-ին ու Չինաստանին: Ընդ որում, Պեկինի դեպքում Էկվադորը ցանկանում է ոչ միայն արագացնել արդեն համաձայնեցված խմբաքանակի մատակարարումը, այլ նաև ձեռք բերել նոր խմբաքանակ: