«Արծիվները» պատրաստ են. կհրապարակվի նախընտրական ծրագիրը
АналитикаՀայաստանը թևակոխել է նախընտրական փուլ, և կուսակցություններից յուրաքանչյուրը յուրահատուկ հոգսեր ունի՝ ընտրողին ներկայացնել իր լավագույն կադրերին, անցյալի գործերը և ապագայի ծրագրերը:
Հետաքրքիր է, որ քաղաքական ուժերից Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվները» առավել վաղ է նախապատրաստվել ընտրարշավին՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
1or.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ուրբաթ օրը կուսակցությունը ավարտելու է նախընտրական ծրագրային կետերի հրապարակումը, որից հետո այն տպագիր և էլեկտրոնային տարբերակներով հասանելի է լինելու հանրային բոլոր շերտերին: Ծրագրում մանրակրկիտ անդրադարձ կա ռազմական, սոցիալական, քաղաքական, կրթական, մշակութային, տնտեսական բոլոր ասպեկտներին:
Ի դեպ, ուսանելի պրակտիկա է քաղաքական ուժի կողմից՝ հանրությանը ծրագրերով ներկայանալ դեռևս նախքան ընտրությունները:
Վաղարշակ Հակոբյան