Պուտինը նոր օրենք է ստորագրել
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի պետական և մունիցիպալ ծառայողներին, ինչպես նաև զինվորականներին ունենալ երկքաղաքացիություն կամ կացության թույլտվություն օտարերկրում: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Օրենքը պետծառայողների համար սահմանում է օտարերկրյա քաղաքացիության կամ կացության թույլտվության կամ օտարերկրյա պետությունում մշտական բնակության այլ իրավունքի արգելք:
Արգելքը տարածվում է նաև Ռուսաստանի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Արտակարգ իրավիճակների նախարարության, զինդատախազության, ռազմական քննչական մարմինների, պետական անվտանգության մարմինների, մաքսային ծառայողների, դաշնային հրշեջ ծառայության աշխատակիցների վրա:
Նրանք պարտավոր են գրավոր տեղեկացնել իրենց ղեկավարությանը Ռուսաստանի քաղաքացիությունը դադարեցնելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու մասին: