ՖԻԴԵ․ Լևոն Արոնյանը պահպանել է 5-րդ տեղը
СпортՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների թարմացված դասակարգման աղյուսակը։ Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։ Հայ գրոսմայստերի գործակիցը 2781 է։
ՖԻԴԵ-ի դասակարգման ափոփոխ առաջատարն է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագուս Կարլսենը, որին հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու չինացի Դին Լիրենը։ Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին չորրորդն է։ Լավագույն տասնյակում են նաև հոլանդացի Անիշ Գիրին, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ամերկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովը և Թեյմուր Ռաջաբովը։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 94-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 100-րդը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 104-րդը։