30 ոստիկան է տուժել (տեսանյութ)
Международные новостиՄոտ 240 մարդ բերման է ենթարկվել Բեռլինում մայիսմեկյան ակցիաների ընթացքում, որոնք վերաճել են անկարգությունների, առնվազն 30 ոստիկան տուժել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով RBB հեռուստառադիոընկերությանը:
Նշվում է, որ, ըստ գնահատականների, Գերմանիայի մայրաքաղաքում շաբաթօրյա միջոցառումներին մասնակցել է շուրջ 30 000 մարդ: Ցույցերը սկզբում հիմնականում խաղաղ էին, բայց երեկոյան բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Խոսքը, մասնավորապես, Նոյքյոլնի տարածքում 8-10 հազար մարդու մասնակցությամբ գործողության մասին է, երբ ոստիկանների ուղղությամբ քարեր, պիրոտեխնիկա և շշեր էին նետվում: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Ցուցարարներն այրել են աղբամանները: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, օգտագործվել են ոստիկանության ջրցան մեքենաներ: