Հրապարակվել է կառավարումից դուրս եկած չինական հրթիռի առաջին լուսանկարը. երբ է այն ընկնելու Երկիր մոլորակի վրա
Международные новостиԻտալիայում տեղակայված Virtual Telescope Project-ի աստղագետները հրապարակել են չինական Long March 5B չկառավարվող հրթիռի առաջին լուսանկարը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ հրթիռը կառավարումից դուրս է եկել օդ բարձրանալուց հետո:
18 տոննա կշռող հրթիռի երկարությունը հասնում է 30 մետրի, լայնությունը՝ մոտ 5 մետրի: Այն շարժվում է 6,4 կմ/վայրկյան արագությամբ, երկիր մոլորակի շուրջ մեկ պտույտը կատարում է 2 օրից պակաս ժամկետում:
Սպասվում է, որ հրթիռը Երկիր մոլորակի վրա ընկնելու է վաղը և, ինչպես պնդում են ԱՄՆ կառավարությունից, այն կարող է ընկնել բնակելի շրջանների վրա:
Թե կոնկրետ որտեղ է ընկնելու հրթիռը, այս պահին հնարավոր չէ ասել: