Դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. ԿԲ
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 522.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 630.68 դրամ (աճել է 2.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 726.75 դրամ (աճել է 1.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.05 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 448.59 դրամ, ոսկի՝ 30,434.78 դրամ, պլատին՝ 20,679.84 դրամ: