Ո՞ւմ գլոբալ խաղն է ձախողել Նժդեհը՝ պաշտպանելով Սյունիքը․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
realtribune.ru-ն «Գարեգին Նժդեհի ժառանգությանը սպառնում են բրիտանական հետախուզությունը, քեմալիստները և տրոցկիստները» վերնագրով հոդվածում գրում է, որ հարյուր տարի առաջ Գարեգին Նժդեհը և նրա համախոհները պաշտպանել են Սյունիքը՝ թույլ չտալով, որ Մեծ Բրիտանիան ստեղծի «թյուրքական գոտի» ԽՍՀՄ-ի և Իրանի միջև ուղիղ ցամաքային հաղորդակցությունը խոչընդոտելու նպատակով: Այդ մասին հիշեցրել է IA Realist- ի գլխավոր խմբագիրը: «Յուրաքանչյուր հայ գիտի, որ Գարեգին Նժդեհի և նրա համախոհների շնորհիվ է Սյունիքը մնացել հայկական, չնայած տրոցկիստների հզոր դիմադրությանը, որոնք Արցախից և Նախիջևանից հետո ցանկանում էին այդ տարածաշրջանը ևս հանձնել թուրքերին:
Տրոցկիստների տրամաբանությունը հասկանալու համար անհրաժեշտ է պատասխանել հիմնական հարցին. ովքե՞ր էին իրականում Լև Տրոցկին և Մուստաֆա Քեմալը: Առաջին հերթին նրանք բրիտանական ռազմական հետախուզության գործակալներ էին, որոնք շփվում էին միմյանց հետ մասոնական օթյակների անվան տակ: Ցանկացած պատմաբան ձեզ կասի, որ անդրկովկասյան թատերաբեմում Նորին մեծություն թագուհու գաղտնի ծառայության գործողությունները ավանդաբար ղեկավարվել են Ստամբուլի կենտրոնակայանի միջոցով: Գոնե վերջին 100 տարվա ընթացքում դա այդպես է եղել: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել: Բրիտանական հետախուզությունը օգտագործել է Տրոցկուն և Աթաթուրքին «Թուրքական գոտու» ստեղծման գործում: Հիմա պետք չէ դրանք մանրամասնել, բայց պետք է նշել գլխավորը. հենց այդ գլոբալ խաղն է ձախողել Նժդեհը՝ պաշտպանելով Սյունիքը:
Դրա համար էլ վրեժխնդիր եղան նրանից խորհրդային տարիներին և վրեժխնդիր են լինում հիմա (բանտ, արխիվներում ու մամուլում նրա բարի անունը վարկաբեկելու բազմաթիվ փորձեր): Ավելի վաղ «Կովկասյան աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Մաքսիմ Վասկովը IA Realist- ին տված հարցազրույցում գնահատել էր Նժդեհի ժառանգությունը հետևյալ կերպ. «Գարեգին Նժդեհը ոչ միայն Հայաստանի հերոս է, այլ նաև ռուսական կովկասյան բանակի, Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հերոս: Անթերի սպա, ով իր հերոսությամբ ռուսական դրոշի ներքո ճանաչում է վաստակել Ռուսական Կայսրությունում: Նա պարգևատրվել է Սուրբ Գեորգի խաչերով, ինչպես նաև Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի, Սուրբ Ստանիսլավի շքանշաններով, որոնք շատ հարգված են եղել Ռուսաստանի կայսերական բանակում:
Նման շքանշաններ շնորհվել են միայն մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար»: Իր հերթին, Ռուսաստանի ռազմական և պետական ծառայության վետերան Ստանիսլավ Իվանովը ուշադրության է հրավիրել Ռուսական Կայսրության հարավային սահմանների պաշտպանության գործում Հայաստանի այդ ռազմական առաջնորդի մեծ ներդրման վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում