Հայտնի է, թե երբ Վրաստանը կբացի ցամաքային սահմանները
Международные новостиՎրաստանը նախատեսում է մի քանի շաբաթից բացել ցամաքային սահմանները: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան:
«Ցամաքային սահմանների անվտանգ բացումը զբոսաշրջության հիմնական խթաններից մեկն է: Ընդհանուր առմամբ, ցամաքային սահմանների բացում նախատեսվում է, սակայն ժամանակի ընթացքում դա պետք է համընկնի կորոնավիրուսի երրորդ ալիքի ավարտի հետ: Հավանաբար, սա առաջիկա մի քանի շաբաթների խնդիր է»,-ասել է նախարարը։
Վրաստանի հետ ցամաքային սահմանը հատելու սահմանափակումն ուժի մեջ է 2020 թվականի մարտից: Օդային սահմանները բաց են այս տարվա փետրվարի 1-ից: