Ռուսաստանը շուրջ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին
ЭкономикаՌուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից մոտ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետությանը, որոշ շրջանների հետկոնֆլիկտային վերակառուցման համար: Այս մասին տեղեկանում ենք INTERFAX.RU-ից:
Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
Փաստաթղթի համաձայն, մինչ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե «Հետկոնֆլիկտային պայմաններում Հայաստանի առավել տուժած շրջաններին աջակցելու՝ ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»:
Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին: