Հանեք ձեր մեջից չարությունը
АналитикаԱյսօր ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ելույթի՝ լեզվական շփոթ առաջացնող արտահայտությունը՝ անդունդը խախտելու մասին, միայն մի լրատվամիջոցի համար «նյութ» է դարձել։ Ավաղ, մեր կյանքը գլորվում է անդունդ, և այդ անդունդ տանող ընթացքը պիտի խախտենք։
Շուրջ հիսուն լրատվամիջոց լուսաբանել է այդ միջոցառումը, և անհասկանալի է, թե ինչու հենց իշխանական մեդիան տիրաժավորեց այդ սղված կապակցությունը, ինչո՞ ւ այդ մարդիկ հենց դա նկատեցին, չեն նկատո՞ւմ, որ ոմանք ճարտար խոսում են, և նույնքան ճարտար կործանում են այս երկիրը: Համենայն դեպս, Արզաքանցյանը երբեք չի ասել՝ հիսուն զոհ այս կողմ, հիսուն զոհ այն կողմ, որովհետև ամեն զինվորի կյանք, ամեն նահատակված զինվորի անուն բարձրագույն արժեք է։
Հանեք ձեր մեջից այդ չարությունը, մարդը ոչ մեկի մասին չի բամբասում, չի վատաբանում, սև ու սպիտակի չի բաժանում, իր գործն է անում, ո՛չ ձեր հացին է, ո՛չ ձեր ջրին: Հերիք է չարախոսեք, մենք եկել ենք ծառայելու և գործելու հանուն Հայաստանի Հանրապետության։
Արտակ Խաչատրյան