Անտոնիո Կոնտեի միջնամատը գնահատվեց 2000 եվրո
СпортՖուտբոլի Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տուգանվել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում դրսոևորած վարքի համար: Այդ հանդիպման ընդմիջման ժամանակ իտալացի մասնագետը միջնամատ էր ցույց տվել Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին ու նրա կողքին նստած մարդկանց:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդորացիան որոշել էր հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ և 2 հազար եվրո տուգանել Կոնտեին: Նույնքան տուգանք կվճարի նաև «Ինտերը», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ Անտոնիո Կոնտեն ներողություն էր խնդրել իր արարքի համար և նշել, որ իրեն սադրել են:
Հիշեցնենք, որ Կոնտեն 2011-2014-ը գլխավորել է «Յուվենտուսը»:
«Յուվենտուսի» ու «Ինտերի» միջև պատասխան խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի, և թուրինցիները եզրափակիչի ուղեգիր էին նվաճել տանը 2։1 հաշվով հաղթելու շնորհիվ: Մայիսի 19-ին տեղի ունեցած եզրափակիչում թուրինյան ակումբը 2:1 հաշվով հաղթեց «Ատալանտային» և 14-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։