Չինացի գիտնականները նոր համավարակ են կանխատեսել
Международные новостиՉինացի գիտնականներ Վեյֆենգ Շին եւ Ջորջ Գաոն, ովքեր կապված ՉԺՀ-ի մի քանի գիտական հաստատությունների հետ, ենթադրում են, որ H5N8 թռչնագրիպի վիրուսի շտամի կազմը եւ պատմությունը կարող են մեկ այլ համավարակի հանգեցնել, հայտնում է Interfax-ը:
Գրիպի վիրուսի նոր շտամը Չինաստանում առաջին անգամ հայտնաբերվել էր բադի մոտ դեռ 2010 թվականին: 2014 թվականին Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում բռնկումներ նկատվեցին ինչպես տնային, այնպես էլ վայրի թռչունների մոտ. 2016 թվականին այն հայտնաբերվեց Հնդկաստանի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որոշ մասերի թռչունների մոտ: 2020 թվականը հիվանդության բռնկումներ նկատվեցին 46 երկրում: Շին եւ Գաոն նշում են, որ այս պատմությունը հուշում է, որ վիրուսը կարող է շատ արագ տարածվել: Էլ ավելի անհանգստացնող էր անցյալ դեկտեմբերին յոթ ռուսական ֆերմերային տնտեսություններում խաչաձեւ վարակների մասին զեկույցը:
Չինացի գիտնականների խոսքով՝ վարակված աշխատակիցների մոտ ոչ մի ախտանիշ չի եղել եւ չի եղել որեւէ նշան, որ վիրուսը մի մարդուց մյուսին է փոխանցվում: Սակայն գիտնականները նշում են, որ խաչասերումից հետո վիրուսին սովորաբար երկար ժամանակ չի պահանջվում մյուս զոհերին հարմարվելու համար: Հետազոտողները նշում են նաեւ, որ H5N8-ը խիստ ախտածին է, սայայն ֆերմերային տնտեսությունների, շուկաների եւ վայրի թռչունների զգոն հսկողությունը, ինչպես նաեւ վարակի վերահսկման ստանդարտ միջոցները, կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը: