15 զինյալ է ոչնչացվել
Международные новостиՍոմալիի կառավարական զորքերը երկրի հարավում ոչնչացրել են ծայրահեղական «Ալ-Շաբաբ» խմբավորման 15 զինյալների, եւս 20-ը վիրավորվել են», - գրել է Սենհուա-ն:
Ինչպես կառավարական ուժերի հրամանատար Օդովա Յուսուֆ Ռագեն հայտնել է Սոմալիի ռազմական ռադիոյին, մայիսի 28-ին բանակը հարձակվել է Միջին Շաբելեի շրջանում գտնվող «Ալ-Շաբաբ» բազայի վրա. սպանվել է 15 զինյալ, վիրավորվել՝ 20-ը: Զինվորականները ոչնչացրեցրել են ծայրահեղականների բազան, առգրավել զենքն ու զինամթերքը:
Հաղորդվում է նաեւ, որ ուրբաթ Սոմալիի հարավ-արեւմուտքում գտնվող Բայդոա քաղաքի շուկայում պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է երեք մարդ, եւս յոթը վիրավորվել է: Կառավարության զինվորականները ժամանել են դեպքի վայր՝ անվտանգության ամրապնդման եւ միջադեպը հետաքննելու համար: Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Շարունակությունը՝ այստեղ