Եվրախորհրդարանի ղեկավարն առաջարկել է կոշտացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Международные новостиRyanair-ի ինքնաթիռի հետ միջադեպի պատճառով Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո ԵՄ-ն դիտարկում է հետագա պատժիչ գործողություններ իրականացնել նաեւ Ռուսաստանի դեմ, հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին, հաղորդում է ՌԲԿ-ն։
«Մենք պետք է կոշտացնենք պատժամիջոցները ռուս պաշտոնյաների նկատմամբ, սակայն նաեւ հաստատենք ավելի սերտ շփումներ բնակչության ու քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաեւ սատարենք ռուս այլախոհներին, հասարակական կազմակերպություններին եւ անկախ ԶԼՄ-ներին»,-հայտարարել է նա։ Եվրախորհրդի ղեկավարը նաեւ նշել է, որ ներկայում ԵՄ-ն շատ լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։