Ոսկու գինն ընկնում է
ЭкономикаՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 0.32 տոկոսով կամ 6.15 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1898.85 դոլար: Արծաթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.80 տոկոսով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել է 27.878 դոլար:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը Միացյալ Նահանգների հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճում է 0.10 տոկոսով` կազմելով 89.92 կետ: Ավելի թանկ դոլարը ոսկին պակաս մատչելի է դարձնում այլ արժույթներ ունեցող ներդրողների համար: