24 հազ. հեկտար մակերեսով անտառ է այրվում
Международные новостиԱնտառային հրդեհները տարածվել են ավելի քան 24 հազ. հեկտար մակերեսի վրա ամերիկյան Արիզոնա նահանգի արեւելքում, տեղեկացրել է СNN հեռուստաալիքը։
Այս շաբաթ նահանգում գոյացել է երկու խոշոր օջախ՝ Ֆինիքսից 100 կմ հեռավորության վրա հրդեհն ընդգրկել է 14 հազ. հա մակերես եւ հասել Սուփերիոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իշխանությունները խնդրել են տեղի մոտ 3 հազ. բնակիչներին պատրաստվել հնարավոր տարհանման։ Հրդեհի երկրորդ օջախը Մեսքալ լեռների մոտ տարածվել է 10 հազ. հա մակերեսի վրա եւ մոտեցել Էլ Կապիտան շրջանին, որտեղ ապրում է մոտ 5 հազար բնակիչ։
Ներկայում նահանգում չոր եւ քամոտ եղանակ է, ինչը նպաստում է հրդեհների տարածմանը, իշխանությունները պարզում են դրանց առաջացման պատճառները։