Պուտինը կարևոր օրենք է ստորագրել
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթուղթը երկուշաբթի օրը՝ հունիսի 7-ին, հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Դաշնության խորհուրդը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրենքի օգտին քվեարկել Է անցած չորեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին: Պետդուման համապատասխան օրենքն ընդունել Է մայիսի 19-ին: Մայիսի 11-ին Պուտինն այն ներկայացրել Է Ստորին պալատ: Մինչդեռ, մայիսի 27-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին պաշտոնապես ծանուցել Էր ԲԵՊ վերադառնալուն անպատրաստ լինելու մասին: Բաց երկնքի պայմանագիրն (The Treaty on Open Skies) ստորագրվել Է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանավիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին:
Պայմանագրի մասնակիցները կարող են միմյանց տարածքներ շրջաթիռներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի մայիսի 21-ին Դոնալդ Թրամփը, որը գտնվում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հայտարարել Է, որ որոշում Է ընդունել ԲԵՊ-ից դուրս գալու մասին:
Ինչպես հաղորդվել Է պետքարտուղար Մայք Փոմպեոյի համապատասխան հայտարարության մեջ, պայմանագից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառ են դարձել Ռուսաստանի կողմից դիտարկման թռիչքների սահմանափակումներ մտցնելը, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի օդային տարածքում օտարերկրյա տեսուչների համար 500 կիլոմետր սահմանափակումը, ինչպես նաեւ «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ սահմանի 10-կիլոմետրանոց միջանցքում դիտարկման թռիչքների համար մուտքի մերժումը»: Ռուսաստանը ԱՄՆ-ի պահանջները չի ընդունել: 2021 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել Է, որ Մոսկվան ներպետական ընթացակարգեր Է սկսում ԲԵՊ-ից դուրս գալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: