Տիգրան Արզաքանցյանն ակտիվորեն սկսել է քարոզարշավը
АналитикаՄինչ իշխանությունն ու ընդդիմադիր որոշ ուժեր զբաղված են իրար սևացնելով, հայհոյելով և վարկաբեկելով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այլ մասնակիցներ փորձում են կոռեկտ և զուսպ քարոզարշավ իրականացնել, ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գլխավորությամբ, քարոզարշավը սկսել են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից և հարակից բնակավայրերից։
«Բարձր խոսքեր ասել պետք չէ, մեր տնտեսությունը մեծ աղետի, ճգնաժամի մեջ է։ Պետք է լուծենք ֆինանսական խնդիրները, ներդրումներ բերենք, որից հետո լուծենք մյուս խնդիրները»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը։
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ ասում է, թե պետության աջակցությամբ պետք է ձևավորել վերամշակող ձեռնարկություններ՝ հաշվի առնելով մարզային յուրահատկությունները, իսկ այդ ձեռնարկությունները կխթանեն աշխատատեղերի ստեղծումը։ Հայտնի լրագրող, ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն էլ նկատում է՝ հարկավոր է ստեղծել այնպիսի կառավարություն և խորհրդարան, որը կկարողանա բարեփոխումների միջոցով ամրապնդել անվտանգության համակարգը։
Համատարած լարվածության ֆոնին Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած ուժը սեփական ճանապարհով է ընթանում, առանց մրցակիցներին սևացնելու, վիրավորելու, ներկայացնում իր ծրագրերը, տնտեսությունը վերականգնելու տեսլականը, և ողջամիտ ընտրողին առաջարկում այլընտրանք։
Արամ Բարսեղյան