«Ռոմայի» նախկին մարզիչը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ
СпортԻտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Պաուլու Ֆոնսեկան կգլխավորի Լոնդոնի «Տոտենհեմը»:
Gazzetta dello Sport-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետն արդեն 3 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: «Տոտենհեմում» նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 48-ամյա Ֆոնսեկան 2019 թվականի հունիսի 1-ից գլխավորում էր «Ռոման», որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ այս մրցաշրջանի վերջում: Նրան փոխարինեց Ժոզե Մոուրինյոն: Դրանից առաջ Ֆոնսեկան գլխավորել է Դոնեցկի «Շախտյորը», պորտուգալական «Պորտուն», «Բրագան» ու այլ ակումբներ: