Ուշի ուշով հետևում են. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, քարոզարշավի այս թեժ օրերին բավական ակտիվ ու ծանրաբեռնված են աշխատում հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նրանք այս օրերին խոշորացույցով հետևում և փորձում են ֆիքսել ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների շտաբային ընդհանուր շարժը՝ ընդհուպ նրանց հետ առնչվող մեքենաների համարանիշները։ Թերթի աղբյուրները տեղերից փոխանցում են, որ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված։
Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ընդդիմադիր թեկնածուների հետ տեղի ունեցող հանրահավաքներին, փորձում են արձանագրել և քաղաքական ղեկավարությանը փոխանցել ընդդիմադիր ակտիվ սեկտորի ներկայացուցիչների տվյալները։ Մենք տեղեկատվություն ունենք նաև, որ նման «հետազոտություններ» իրականացնողները, որպեսզի «չվառվեն» (բայց մեծամասամբ չի ստացվում), երբեմն վարձում են «տաքսի» և այդ մեքենաների միջից նկարում իրենց հետաքրքրողը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում