Օսթինում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետեւանքով 13 մարդ է վիրավորվել
Международные новостиԱռնվազն 13 մարդ է վիրավորվել Օսթին քաղաքի կենտրոնում գտնվող զվարճանքի աշխույժ թաղամասում տեղի ունեցած զանգվածային հրաձգության պատճառով, հայտնել է տեխասյան քաղաքի ոստիկանությունը, հաղորդում է NBC News-ը:
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ոչ ոք չի զոհվել»,- ասել է Օսթինի ոստիկանության պետի պաշտոնակատար Ջոզեֆ Չաքոնը: Ընդ որում, նա հավելել է, որ 2 տուժածներ ծանր վիճակում են: «Ընդհանուր առմամբ, 11 մարդ տեղափոխվել է մի հիվանդանոց, 1 հոգի տեղափոխվել է այլ հիվանդանոց, եւ 1 մարդ ինքնուրույն դիմել է շտապօգնության կլինիկա: Այսպիսով, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 13 մարդ»,- ասել է Չաքոնը:
Հրաձգությունը տեղի է ունեցել 6-րդ փողոցի տարածքում՝ հանրահայտ թաղամասում, որը լի է բարերով եւ ռեստորաններով: Նրա խոսքով՝ առաջին կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 1:20-ին: Փողոցը փակվել է, որպեսզի հրաձգության ընթացքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը դադարեցվի: Վկաներին խնդրելով ներկայանալ՝ Չաքոնն ասել է, որ հրաձգության դրդապատճառներն «անհասկանալի են»՝ հավելելով, որ սպաներն ուսումնասիրում են դեպքի վայրի տեսանյութերը: