Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարար
Международные новостиՎրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար:
Այս մասին «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Զալկալիանին:
Հունիսի 6-ին Ռիկերը ժամանել էր Վրաստան ՝ պաշտոնապես սկսելով շրջագայություն` Հարավային Կովկասի երկրներում:
Զալկալիանին շեշտում է, որ ամերիկյան պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի՝ Բաքվում և Երևանում կայացած հանդիպումներից հետո հարցի քննարկումը շարունակելու նպատակով:
Ավելին՝ այստեղ