Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Международные новостиՎրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հստակ ամսաթիվ որոշված չէ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Մարշալ ֆոնդի ֆորումի ժամանակ:
Նա նշել է, որ Վրաստանն ու Ուկրաինան Սեւծովյան տարածաշրջանում կարեւոր գործընկերներ են, փոխանցում է Նովոստի Գրուզիան:
«Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կընդունեն մեր ավելի վաղ ձեռքբերված որոշումները, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հստակ ամսաթիվ որոշված չէ»,-ասել է Ստոլտենբերգը: