ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել
Международные новостиՌուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի երկու բնակավայրեր ջրով ապահովելու համար ջրագծերի անցկացման վերականգնողական աշխատանքների անվտանգությունը:
«Թաղավարդ ու Կարմիր Շուկա գյուղերում ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ են ընթանում», - ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:
Նշվում է, որ մոտակա ջրատար կայանը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի տեղի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոն՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:
«Պատերազմից հետո մենք այդ երկու գյուղերում ջրամատակարարման խնդիր ունեինք, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին։ Շատ օպերատիվ արձագանքեցին, շատ շնորհակալ ենք դրա համար», - ասել է Հովհաննիսյանը։
Մասնավորապես, անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննել են հարակից տարածն ու պայթյունավտանգ առարկաների որոնում կատարել, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:
20 կմ խողովակաշարի փոխարինումից հետո Ղարաբաղի երկու գյուղերի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:
Շարունակությունը՝ այստեղ