Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնեւ՝ Ջո Բայդենի հետ բանակցությունների
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնեւ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների։
Պուտինի եւ Բայդենի առաջին հանդիպման վայր է ընտրված Ժնեւի Լա Գրանժ ամառանոցը։
Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ եւ երկու ընդլայնված մասերից՝ թեյ-սրճխումի ընդմիջումներով։ Նախօրեին հանդիպման նախապատրաստման ընթացքին ծանոթ աղբյուրը ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել էր այն մասին, որ դրանք հաշվարկված են 4 ժամ 45 րոպե։
Ռուսաստանյան պատվիրակության մեջ են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Հրավիրված են նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը եւ Սիրիայի գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բայդենին, բացի պետքարտուղար Էնթոնի Բլինքենից եւ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանից, կմիանան նաեւ պետքարտուղարի քաղաքական գործերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը եւ Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի գծով Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Էրիկ Գրինը։
Գագաթաժողովը առաջինն է 2018 թվականից հետո, երբ Պուտինը Հելսինկիում բանակցություններ էր վարում ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ։