Եվրո-2020․ Իսպանիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացողը
СпортԵվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Իսպանիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, որն անցկացրեց ամբողջ խաղը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Սեւիլիայում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
E խմբում Իսպանիան 2 միավորով երրորդն է, Լեհաստանը վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատարը Շվեդիան է՝ 4 միավոր, երկրորդ տեղում ընթացող Սլովակիան ունի 3 միավոր։
Առաջին տուրում իսպանացիները 0։0 հաշվով են խաղացել Շվեդիայի հետ, Լեհաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Սլովակիայի թիմին, որը երկրորդ տուրում 0։1 հաշվով տանուլ տվեց խաղը շվեդներին։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
Իսպանիա - Լեհաստան՝ 1։1 (Սեւիլիա)
Ալվարո Մորատա, 25 - Ռոբերտ Լեւանդովսկի, 54
Չիրացրած 11մ՝ Ժերար Մորենո (Իսպանիա), 58