Գլխավոր շտաբի պետն ասաց, որ զորքերը հետ են քաշվելու, ռուս սահմանապահներ են տեղակայվելու
TVԳործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով Գեղարքունիքում զորքերի հետ քաշման ու ռուսական ուժերի տեղակայման մասին:
Այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա, դա կախված չէ միայն հայկական կողմի ցանկությունից, բանակցություններն ընթանում են:
Դավթյանը նշեց, որ լինելու է այնպես, ինչպես վերևում նշվեց, ժամկետների առումուվ լրացուցիչ կասվի:
Արդյո՞ք ադրբեջանական կողմի համաձայնությունը կա: Դավթյանը նշել է, որ մենք մեր տարածքում Ադրբեջանին որևէ բան հարցնելու պարտականություն չունենք. «Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ: Մեր նպատակն այն է, որ առանց բախումների ադրբեջանական ուժերը հետ քաշվեն մեր սահմանից»:
Քննարկվում է ռուս սահմանապահների հարցը, այլ երկրների սահմանապահների մասին այս պահին խոսք չկա:
Դավթյանը վստահեցրեց, որ մեր տարածքում զիջումներ չեն լինելու՝ հույս հայտնելով, որ հարցը կկարգավորվի բանակցությունների միոջոցով:
Եթե բանակցություններն արդյունք չտան, համապատասխան որոշումներ կկայացվեն: