Հայաստանի խանութներում հնդկաձավարը («գրեչկա») մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է: Գրում է «ՀԺ»-ն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մեր թղթակցին հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ անցած տարի և այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան հնդկաձավար գրեթե չի ներկրվել և Հայաստանում չի արտադրվել: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ հնդկաձավարի շուկան ամբողջությամբ ստվերում է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: