Ամերիկայի գավաթ. Արգենտինան հաղթեց խոշոր հաշվով, Կոլումբիան դուրս թողեց Ուրուգվային
СпортԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները:
Քառորդ եզրափակիչում արգենտինացիները 3:0 հաշվով հաղթել են Էկվադորի հավաքականին, իսկ Կոլումբիան հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել ուրուգվայցիներից:
Արգենտինայի հավաքականի երրորդ գոլն ավելացված ժամանակում տուգանային հարվածով խփել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 4 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 34-ամյա Մեսին նաև դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին Բրազիլիայի և Պերուի հավաքականները:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:
Ամերիկայի գավաթ, քառորդ եզրափակիչ
Արգենտինա – Էկվադոր՝ 3:0
Ռոդրիգո Դե Պաուլ, 42, Լաուտարո Մարտինես, 84, Լիոնել Մեսի, 90+3
Հեռացում՝ Պիերո Հինկապ, 90+2 (Էկվադոր)
Ուրուգվայ – Կոլումբիա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 2:4)