Իսրայելը խոցել է Գազայի զենքի արտադրամասն ու հրթիռային սարքավորումը
Международные новостиԻսրայելյան կործանիչները կիրակի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման զենքի արտադրամասի եւ հրթիռային սարքավորման ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հացրել օբյեկտի ուղղությամբ, որն օգտագործվում է զենք արտադրելու համար, ինչպես նաեւ հրթիռային սարքավորման ուղղությամբ, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Հարվածները հարցվել են՝ ի պատասխան պայթուցիկով օդապարիկների՝ իսրայելյան տարածքի ուղղությամբ արձակմանը»,-ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Իսրայելի Պաշտպանության բանակը շարունակում է վճռական կերպով հակազդել Գազայի հատվածից ահաբեկչության փորձերին»,-հավելել են զինվորականները:
Kan պետական ռադիոն հաղորդում է, որ Գազայի հատվածի տարածքից հարվածները հասցնելիս կրակ էր բացվել իսրայելյան սահմանամերձ բնակավայրերից մեկի ուղղությամբ: Ռադիոկայանի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: Kan-ը նշում է, որ Գազայից Իսրայելի տարածքի ուղղությամբ պայթուցիկով օդապարիկների արձակման հետեւանքով սահմանամերձ դաշտերում ուրբաթ եւ շաբաթ հրդեհներ են բռնկվել, վնաս է հասցվել: Նախորդ անգամ Իսրայելը հարվածներ էր հասցնում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախների ուղղությամբ անկլավում՝ ի պատասխան հուլիսի 2-ի գիշերը կատարված հրկիզումների: