Ռուսաստանում անհետ կորած օդանավում պաշտոնյաներ կան
Международные новостиՌուսաստանում կորել է կապը Ан-26 օդանավի հետ, որի մեջ գտնվում են Պալանա բնակավայրի բնակիչներ, այդ թվում՝ տեղի պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տեղեկություններով, խոսքը վերաբերում է աշխատակազմի մոբիլիզացիոն բաժնի պետ Ալեքսանդր Անդրեյկինին ու վերջինիս կնոջը, ով զբաղեցնում է ֆինանսական վարչությունը:
Ուղևորների թվում է նաև բնակավայրի ղեկավար Օլգա Մոխիրևան:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ օդանավում 26 մարդ կա, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ: